Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպումից․
«ՀԿ-ների մասին օրենքը պետք է փոխվի։ Պետությունն այստեղ շատ լուրջ անելիք ունի և չի կարող մի կողմ քաշվել ու սերնդի դաստիարակությունը թողնել դրսից ֆինանսավորվող մի քանի կազմակերպության վրա, հատկապես, Հայաստանի պես փոքր երկրում։ Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ որոշ պետությունների համար, նաև աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից խոչընդոտ ենք։ Հասկանալի է, որ բավականին փոքր գումարներով այստեղ կարելի է այնպիսի տրամադրություններ գեներացնել, որ դրանք ժամանակի ընթացքում սպառնալիք կդառնան։ Եթե շատ ակտիվ երիտասարդության մի հատված այդ քարոզչության ազդեցության տակ մի քանի տարի անընդմեջ աշխատի, հետո տարբեր դիրքեր ու պաշտոններ զբաղեցնի, ապա անդառնալի հետևանքներ ենք ունենալու մեր երկրի համար։ Սա փափուկ ուժի կիրառում է, որը գերտերությունները շատ վարպետորեն օգտագործում են փոքր երկրների վրա։ Պետք է պաշտպանենք մեր երկիրը և ժողովրդին նման կարգի ազդեցություններից»։
«Դատարանները բեռնաթափելու համար դատական պրակտիկայում պետք է պարզեցված մոդել մտցնել։ Դրա համար միջոցներ են պետք լինեու, բայց ոչ այն ծավալի, որ չկարողանանք դա անել։ Ներդրողների և բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մենք քննարկել ենք այդ հարցը, և հասկացել եմ, որ սա լրջագույն խնդիր է նրանց համար։ Խոսքը գնում է ոչ միայն վարչական դատարանի մասին։ Նույն խնդիրը կա նաև քաղհայցերի մասով։ Դատական վեճերը երկար են տևում նաև եվրոպական երկրներում։ Ուղղակի այնտեղ դու կարող ես տուժել գործընթացի վերջում, իսկ այստեղ հենց սկզբից ամեն ինչ ձեռքից առնում են»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ։