|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց և Ա.Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցումը քաղաքաշինական շատ կարևոր և սպասված նախագծերից է, որի իրականացման նպատակով սկսվել է Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցների հարակից տարածքներում գտնվող անշարժ գույքերի օտարման գործընթացը՝ համաձայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի. (ՀՀ կառավարության 24.12.2020թ. հ.2143 որոշում):
Օտարման գործընթացի ավարտից հետո կմեկնարկի Մամիկոնյանց-Արամ Խաչատրյան ճանապարհահատվածի կառուցումը, որը զգալիորեն կթեթևացնի Կոմիտասի պողոտայի գերծանրաբեռնված երթևեկությունը: Զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղու միջոցով կբարելավվեն նաև թաղամասի տարհանման ելքերը :
Հիշեցնենք, որ կառուցվելիք ճանապարհահատվածն սկսվելու է Մամիկոնյանց փողոցից դեպի Մամիկոնյանց 49 նորակառույց շենքի բակ տանող հատվածից, հատելու է նախկին երկաթգծի ճանապարհը՝ միանալով գործող Արամ Խաչատրյան փողոցի սկզբնամասին: