կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-29 12:15
Քաղաքական

Հանձնարարական դատարանների գործունեության բեռնաթափման վերաբերյալ

Հանձնարարական դատարանների գործունեության բեռնաթափման վերաբերյալ

Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց դատարանների գործունեության բեռնաթափման վերաբերյալ, որովհետև շատ բողոքներ կան դատական գործերի տևողության կապակցությամբ:

«Պետք է արձանագրել, որ դատական պրոցեսների երկար տևողությունը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով: Մինչև 2016թ. դատարաններում առկա են եղել շուրջ 133 հազար քաղաքացիական գործեր: Դատարանների նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության արդյունավետության և մատչելիության տեսակետից: Ուստի, ելնելով դատարանների բեռնաթափման անհրաժեշտությունից, հանձնարարում եմ արդարադատության նախարարին`եռամսյա ժամկետում վիճակագրական արդյունքների հիման վրա վեր հանել դատարաններում քաղաքացիական գործերի այն տեսակները, որոնք կազմում են քննվող գործերի գերակշիռ մասը, ուսումնասիրել նման գործերի արտադատական, ինչպես նաև այլ պարզեցված մեխանիզմներով լուծելու հնարավորությունը»,- ասաց վարչապետը: