|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ պաշտպանության և անվտանգության նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձավ սահմանին կրակել-չկրակելու հրամանին։
«Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը հրամայեց, որ չկրակելու հրաման տվողը դավաճան է։ Դուք եղել եք պաշտպանության փոխնախարար, մայիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանին զանգվածային ծեծկռտուքներ են եղել, տրամաբանորեն, պաշտպանական գերատեսչությունը պետք է անդրադառնա, որ սահմանը պարզապես կրակոցներով չի պահվում, պարզապես փայտերով իրար ծեծում են։ Այդ ժամանակ ՊՆ-ն որևէ քննություն իրականացրե՞լ է, թե ինչո՞ւ սահմանագծին, առաջնագծում ոչ թե կրակոցներ են արձակել, ոչ թե կրակելով են պաշտպանել սահմանը, այլ ծեծկռտուքի միջոցով են փորձել կասեցնել թշնամու առաջխաղացումը»,- խոսքն ուղղելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին ասաց Գեղամ Մանուկյանը։
Փոխնախարարի խոսքով՝ որևէ պաշտոնատար անձի չկրակելու հրաման չի տրվել։
Մանրամասն՝ տեսանյութում։