|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հանձնել Տիգրանաշենը, նշանակում է գերեզմանել Հայոց անկախ պետականությունը: Այս մասին գրել է Գոռ Ղազարյանը․
«Տիգրանաշեն գյուղն է Արարատի մարզում։
Այն ադրբեջանկան անկլավ համարելով, այս ապիկար կառավարությունը մտադիր է հանձնել Ադրբեջանին։
Կարմիրով ընդգծվածը Արարատ-Եղեգնաձոր ճանապարհն է, որով քաղաքամայր Երևանը կապվում է Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին։
Հանձնել Տիգրանաշենը, նշանակում է գերեզմանել Հայոց անկախ պետականությունը, որը 1045 թվականից հետո, մինչև 1918 թվականը երազանք էր մեզ համար։
ՀԱ՛Յ ԱԶԳ, քեզ եմ դիմում և ոչ թե ժողովրդին, որ տգետ խառնամբոխի է վերածվել․
Մենք 900 տարի պայքարել ենք այս պետականության համար։
Այսօր այն մեր աչքերի առաջ փլուզվում է։
Ապրում ենք բացառիկ պատմական ժամանակներում։
Սերունդները չեն ներելու մեզ։
Պատմությունը թքելու է մեր անունին։
Սա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Հայ տեսակի գոյության պայքարը...
Եկել է պատմությունը կերտելու մեր ժամանակ։
ՀԱ՛Յ ԱԶԳ, թույլ մի տուր քո մեջ պարփակված մնա Ցեղի Ուժը, որով մեր քաջակորով նախնիներն են սնվել։
Անագորույն թշնամին նորից իր սուրն է բարձրացրել մեր կյանքի վրա, մեր Ցեղի վրա․․․
Ի՛ ԶԵՆ, ՀԱՅԵ՛Ր, Ի՛ ՄԱՐՏ»։