Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԶՈւ-ն կորստի ոչ մի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Նորից շեշտում ենք, որ ՀՀ ԶՈւ-երը կորստի ոչ մի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու, բոլոր փորձերն այդ դեպքերը ներկայացնել թաքցրած չեն համապատասխանում իրականությանը: Որոշ հասարակական, իբր իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք մսխում են ԶՈւ-երում մարդու իրավունքների բարձրացմանն ուղղված միջազգային դրամաշնորհները, դրսևորում են մեծ ջանք ու շահագրգռվածություն՝ ՀՀ ԶՈւ-երը ներկայացնելու հնարավորինս վատ կողմերով: Դա պետք է մտահոգի նաև դրամաշնորհ տրամադրողներին: Դա ազնիվ չէ, և երբեք չի օգնել ընդհանուր գործին: ՀՀ ՊՆ-ն առավել ևս այժմ բաց է համագործակցության համար և միշտ թափանցիկ է լինելու իրավասության սահմաններում:
Հիմա փաստերով.
Մ․ Գրիգորյանի մահը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, մեկ օր անց լուրն արդեն հայտնվել է մամուլում` համապատասխան մարմինների կողմից: Ստորև ներկայացված են հղումները:
https://news.am/arm/news/495848.html
http://www.armtimes.com/hy/article/154445
Ֆ․ Թամազյանի մահը տեղի է ունեցել փետրվարի 12-ին և նույն օրը լուրը հայտնվել է մամուլում`համապաստախան մարմինների կողմից:
Ստորև ներկայացված են հղումները:
https://news.am/arm/news/496099.html
https://hetq.am/hy/article/100836
Ծառայության հետ կապ չունեցող դեպքերը, որոնք սովորաբար լինում են տանը, կամ ոչ զորամասում, մենք երբեք պաշտոնապես չենք հայտնում ու չենք հայտնել վերջին 7 տարում, սակայն դրանք միշտ հաստատում ենք, եթե լուրը հայտնվում է մամուլում, իսկ սովորաբար հայտնվում է շատ արագ: Եթե չի հայտնվում, ապա քննչական մարմինները դրա մասին որոշ ժամանակ անց հայտնել են ու հայտնում են: Հետևաբար, որևէ բան թաքցնելու մասին խոսք լինել չի կարող:
Էդ․ Գրիգորյանի մասին արդեն պարզաբանել ենք, որ եղել է որոշակի սխալ, սակայն դա օրինաչափություն չէ, ինչպես տեսնում ենք վերը բերված օրինակներից:
Այնպես որ՝ ՀՀ ՊՆ կողմից դեպքերի թաքցնելը չունեն, որևէ հիմք և խնդրում ենք ձեր անձնական և քաղաքական հարցերը պարզաբանելիս զերծ մնալ զինծառայողների մահվան լուրերը շահարկելուց»,- մանրամասնել է ՊՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Եռաբլուրում լրագրողներին ևս վստահեցրել էր, որ բոլոր դեպքերի վերաբերյալ կա տեղեկություն՝ այս կամ այն ձևաչափով: