կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-12 19:18
Քաղաքական

Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել. Դավիթ Տոնոյան

Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել. Դավիթ Տոնոյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը պաշտոնապես հայտարարեց` նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել:

«Դա եղել է միջդիրքային տարածություն, որը, այո, կրճատվել է, ընդ որում` Ադրբեջանի Հանրապետության տարածքում, որտեղ երբևիցե ՀՀ զինված ուժերը վերահսկողություն չեն իրականացրել: Մենք դիմել ենք որոշակի միջոցների, որպեսզի չեզոքացնենք հնարավոր առավելությունները, որոնք կարող էին տեղին ունենալ այդ պայմաններում: Այդ գործողությունները շատ հաջող կատարվել են», - ասաց Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով հարակից բնակավայրերին, Տոնոյանը նշեց.«Հրամկազմը շփումների մեջ է տեղի բնակչության հետ, աշխատում է իրենց հետ, բացատրում, որ այդ դիրքերի տեղափոխումը չպետք է սպառնալիք համարեն, ռիսկերը, որոնք գոյություն ունեն, նվազեցվել են: Այս խնդիրը բարձրացվել է նաև մեր տարբեր գործընկերների առջև»:

Yerkir.am-ի հարցին` հայկական կողմը նախիջևանյան հատվածում դիրքային բարելավում ունի՞, Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Այո»: