Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին մինչև երեխայի 2 տարին լրանալը խնամքի նպաստը նշանակել և վճարել անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում, իսկ եթե ծնողը նաև վարձու աշխատող է, ապա նպաստը կրկնապատկել:
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 90 կողմ ձայն:
Գյուղական բնակավայրերում բնակվող մինչև 2 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին ևս կնշանակվի երեխայի խնամքի նպաստ՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո: Գործող իրավակարգավորումների համաձայն՝ նպաստի այս տեսակը նշանակվում և վճարվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին, եթե երեխայի ծնվելու պահին ծնողը հանդիսանում է վարձու աշխատող:
Իսկ եթե համարվի վարձու աշխատող ու միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ՝ այսինքն նպաստի չափը կկազմի 53 հազար դրամ: