Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նոր Զելանդիայում քարածխահանքի փլուզման հետևանքով բանտարկված են մնացել 29 հանքափորներ: Նրանց փնտրելու համար փրկարարները հանքախորշ են «գործուղելու» ռոբոտի, քանի որ հանքում թունավոր գազի մեծ քանակ է կուտակվել:
Փրկարարները հանքափորների մասին տեղեկությոններ չունեն, բայց հույս ունեն, որ նրանք դեռ կենդանի են: Տեղեկություն չունեն նաև փլուզման հետևանքների մասին:
Հայտնի են հանքափորների անունները: Նրանցից ամենաերիտասարդը 17 տարեկան է, ամենատարեցը՝ 65:
Չնայած քարածխահանքում խմելու ջուր կա, բայց, ամենայն հավանականությամբ, հանքափորները սննդի պաշարն է սուղ: Փարկարարներին հայտնի է, որ նրանք միայն մեկ օրվա սնունդ ունեն: Հանքավայրն օդափոխվում է, փրկարարները հույս ունեն, որ բանտարկված ածխահատներին մաքուր օդը հասու է և վստահեցնում են, որ այնքան են փնտրելու, մինչև գտնեն հանքափորներին: