Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն, որ վարչապետի կեցավայրում զորախումբ է հավաքվել չզորացրված կամավորներից, լրատվամիջոցները վերջին օրերին բազմիցս են գրել: Անգամ վերջին օրերին տեղեկություններ կային, որ մի փոքր իրավիճակը թեթեւացել է, այլեւս այդքան մեծ խումբ չեն պահում կառավարական «դաչաներում» եւ տղաներին թույլ են տվել տներով գնալ, ցանկացած պահին շտապ ներկայանալու պայմանով:
Երեկ մեզ ասացին, որ մի շաբաթ կլինի անգամ չէին կանչել, բայց երեկոյան բոլորին զանգել են ու տեղյակ պահել, որ առավոտ 8-ին ներկայանան:
Թերեւս, պատճառը այսօրվա ընդդիմության հանրահավաքն է: Իշխանությունը վախենում է, որ կարող է անկանխատեսելի զարգացումներ լինել եւ վարչապետի կեցավայրի անվտանգության աշխատակիցների քանակը չբավարարի՝ դժգոհ ժողովրդին դիմակայելու համար, այդ իսկ պատճառով, զինված զորախումբը հետ է կանչվել:
Հիշեցնենք, որ հանրահավաքի ձախողմանն ուղղված այլ քայլեր են եղել: Օրինակ՝ ընդդիմության լիդերներից մեկին` Գագիկ Ծառուկյանին հանրահավաքից կես ժամ առաջ, հանգստյան օրով հարցաքննության հրավիրելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում