|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Հայաստանում իրավիճակը բավականին ալեկոծված է։ Այն այդպես էլ մնում է։ Ալեկոծությունը կարող է երբեմն անկայունացնել վիճակը, բայց երբեմն էլ կարող է իրավիճակը փոխել։ Ըստ Armtimes.com-ի՝ այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հունիսի 14-ին «Արեւելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ Արեւելյան գործընկերությունը տարածաշրջանում խրախուսում է ճկուն քաղաքականությունը: «Մեզ անհրաժեշտ են ճկուն կառուցվածքներ, որ մեր տնտեսությունն ու հասարակությունը պատրաստ լինեն անկանխատեսելի զարգացումներին»,- ասաց նա ու հավելեց, որ դա է Եվրամիության քաղաքականության առանցքը։ «Օգնել մեր գործընկերներին՝ պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների։ Պետք է պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների»,- նշել է դեսպանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: