կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-22 14:17
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չգնայինք ընտրությունների, որեւէ այլ ուժ այնքան ձայն չէր հավաքի, որքան հավաքեցինք մենք․ Ռ․ Քոչարյան

Եթե մենք չմասնակցեինք ընտրություններին, կմասնակցեր 25, միգուցե 24 ուժ։ Դուք կարծում եք, որ ընտրությունները կլինեին ոչ լեգիտի՞մ։ Ուղղակի որեւէ մի ուժ այն թիվը չէր հավաքի, որը մենք ենք արել, որեւէ ուժ, նաեւ կյանքը ցույց տվեց, այդպիսի քարոզարշավ, դինամիզմ այս ընտրական գործընթացին չէր կարողացել հաղորդել․ ըստ Yerkir.am-ի՝ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ իրենք պատկեր են փոխել, ակտիվացրել ժողովրդի լուրջ ընտրազանգվածի՝ հույս ներշնչելով։

«Մենք ատելության քարոզ չենք իրականացրել, հակառակը։ Ինձ հետ ոչ ոք չի քննարկել՝ գնալ կամ չգնալ ընտրությունների։ Ես ասել եմ՝ եթե կան ընտրություններ, լավ է, որ չլինի, հրաժարական եւ ժամանակավոր կառավարություն լինի, բայց եթե լինեն, ապա, այո, մասնակցելու եմ»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ հավելեց, որ Հայրենիքի փրկության շարժման պահանջներում երբեք չի եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունը։ 

«Մենք փողոցում 6 ամիս պայքարել ենք։ Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար, այլ ճանապարհ չունենալով, նշանակվել են արտահերթ ընտրություններ։ Եթե, մեր չմասնակցելով, էդ ընտրությունները չէին կայանա, մենք չէինք մասնակցի։ Եթե նույնիսկ մանդատները վերցնում ենք, գնում խորհրդարան, դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք փողոցից։ Բոլոր հնարավոր միջոցներով այս իշխանության դեմ պայքարելու ենք։ Որ ասում են՝ օրենքի դիկտատուրա է լինելու, լինելու է Նիկոլի դիկտատուրա, ոչ թե օրենքի»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում