Փոխարժեքներ
01 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.62 |
EUR | ⚊ | € 421.19 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 503.29 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Հարցն, իհարկե, հռետորական է: Այն իմաստով, որ ո՞վ չգիտե, թե նիկոլ փաշին կոչվող այդ հերձվածողն ու կապիտուլյանտն ո՛ւմ քաղաքական հոգեզավակն է, ո՛ւմ գործի շարունակողը և ո՛ւմ ծաղրանկարային կլոնը: Տեր Պետրոսյանի: Իսկ ով չգիտե, կարելի է միայն թեթևակի նախանձել դա չիմացողի տիեզերական անտեղյակությանը:
Ու հարցն այս դեպքում այն չէ՝ արդյոք հիմա նրանք ուղիղ կա՞պ են պահում, համագործակցում-մամագործակցո՞ւմ են, թե՞ ոչ:
Հարցը, մեծ հաշվով այն է, թե ապիկար սանիկը ինչ է հասցրել պատճենել իր գլխավոր ուսուցչից, հոգեհորից, ինչն է կրկնօրինակել, ինչը՝ յուրացրել: Մի խոսքով, բուն հարցը «գործի» շարունակումն է, այդ թվում՝ «հիմնական գծի»: Այո, հնարավոր է, որ ուսուցիչը չէր ցանկանա, որ յուր սանը գերազանցի իրեն: Բայց սանը ոչ միայն գերազանցեց, այլ, խոսակցականով ասած՝ «տվեց-անցավ» իր հոգեհորը:
Հարկավ, մի շարք առումներով նիկոլ փաշինը Տեր-Պետրոսյանի տնազն էլ չէ՝ այլ տնազի տնազի տնազն է (գիտելիքներ, վարք, պահվածք և այլն), բայց այ, օրինակ, խնդիրներն ու երևույթները նենգափոխելու, բոլոր այլ կարծիք ունեցողներին կամ ընդդիմախոսներին պիտակելու, դավաճան և ուլտրա-ազգայնական անվանելու ոճը լիովին փոխառել է ու գերազանցել անգամ: Բայց հիմնականը՝ «գործը շարունակելն» է:
Գումարած՝ փաշինը պաթոլոգիկ ստախոս է, խառնակիչ ու մանիպուլյատոր: Ըստ որում, մանիպուլյացիաների, խառնակչության, ստախոսության առումով նա կարող է անգամ «Նոբելյան մրցանակի» հավակնել, եթե, իհարկե, տականքության նման բաղադրիչների համար մրցանակ սահմանված լիներ:
Տվյալ դեպքում, դժբախտաբար, «մրցանակը» Հայաստանի իշխանության զավթումն էր՝ Արցախի, մեր երկրի ու ժողովրդի կործանման, վերացման հանձնառությամբ: Քայլ առ քայլ, գյուղ առ գյուղ, սար առ սար:
Ու այդ սրիկայական մեխանիզմը, ցավոք, աշխատում է: Դրա արտացոլանքներից մեկը փաշինյանական հակահայ ու հակամարդկային քարոզչության այն տարփողված «թեզն» է, թե՝ «Ղարաբաղը տանք, ու խաղաղ ապրենք…»:
Տվեցին ու մոռացան «Ղարաբաղի»՝ Արցախի մասին:
Ի դեպ, նկատեցի՞ք, որ արդեն համարյա չեք խոսում Արցախից, ավելի ճիշտ՝ նիկոլի ու իր «թիմի» ջանքերով՝ Արցախից մնացած բեկորներից:
Դա այդպիսի «զոմբիացնող» տեխնոլոգիա է, որը ռեալ կիրառվում է «դմփ-դմփ-հո՛ւ»-ացած բիոզանգվածի վրա: Ու այս «պայմանավորված պատերազմի» ժամանակ էլ ինտենսիվ կիրառվեց, մինչև հիմա էլ դրա թափանիվը ակտիվ պտտեցվում է:
Հանձնեցին Ջաբրայիլը, արագ «անունը մոռացան», անցան Հադրութին: Մի երկու «գովազդային ռոլիկ» նկարեցին՝ նաև տխրահռչակ «կոֆե խմողի» մասնակցությամբ, ու՝ «մոռացան»: Հադրութից հետո հերթը հասավ Շուշիին։ Հետո արդեն Քաշաթաղի Իշխանաձորի (չշփոթել Սիսիանի Իշխանասարի հետ) հիշվելու հերթն եկավ՝ Հադրութը և Շուշին «մոռացնելու» համար: Այն Շուշին, որը դե գիտեք՝ «դժբախտ, դժգույն քաղաք» հռչակվեց ու նվեր տրվեց նիկոլի «կիրթ ու կառուցողական» կարդաշ-յոլդաշին:
Իսկ հիմա…
Իսկ հիմա՝ ի՞նչ: «Մոռացումների» ինքնակործան երթը շարունակվում է: Նախ, Որոտանն էր, հետո՝ Շուռնուխի «կիսումը», Կապան-Գորիս ճանապարհի մի 5 կիլոմետրանոց հատված թուրքին նվիրելը: Ո՞վ է հիմա հիշում նիկոլ փաշինի և նրա «քայլաթիմի» ու «լայքազոմբերի» այդ «սխրանքները»:
Հետո Սև լիճն էր, հետո՝ Գեղարքունիքի սարերն ու բարձունքները, հետո…
Հիմա արդեն դա էլ չեն հիշում, արդեն սկսել են «մոռանալ», որովհետև նոր «կեր» է նետվել բիոզանգվածին: Թե բա՝ «անկլավները», թե բա՝ Արծվաշենի (թշնամու կողմից օկուպացվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին) հարց է դնելու փաշինը: Այսինքն՝ Տավուշի, Արարատի մարզերում ամբողջական գյուղեր ուզում է նվիրել ու պատրաստ է նվիրել իր սիրելի ադրբեջանական թուրքերին, բայց որպեսզի դա քողարկի, մեջտեղ է բերում փուչիկ թեզ, թե Արծվաշենն էլ հայկական անկլավ է եղել ԽՍՀՄ տարիներին, պիտի «հետ բերենք»:
Ու բիոզանգվածը, թութակի նման սկսում է դա կրկնել, տարածել, առանց իրեն նեղություն տալու մտածել (նյութ պիտի լինի, որ մտածելու ունակ լինեն), թե ո՞նց կարող է ինչ-որ բան «հետ բերել» մեկը, որ ա) կապիտուլյատիվ հայտարարությամբ տվել է ամեն ինչ ու շարունակում է տալ, որպես՝ բարոյական օրենքներից զուրկ մեկը, բ) առավել ևս, ոնց դա կարող է անել մեկը կամ նրա գլխավորած կառավԵրությունը, որը մայիսի 12-ից բացարձակ անկարողություն է դրսևորում ՀՀ տարածք ներխուժած ու Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում էական տարածքներ օկուպացրած, այնտեղ արդեն ամրացող ու նոր հարձակման պլացդարմ ստեղծող թշնամուն մեր պետության տարածքից դուրս մղելու հարցում:
Բայց դուք կայծակի կոնտուրներով «կոֆեի բաժակ նայեք», չշեղվեք հանկարծ: Վաղը դրա մասին էլ «կմոռանաք» ու արդեն կսկսեք քննարկել՝ «Մաշտոցի պողոտան տանք թուրքին, որ մենք Չարբախում կամ Ավանում խաղաղ ապրենք…»-ի նիկոլահարցը:
Արմեն Հակոբյան
Աղբյուրը՝ 7or.am