Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Եվրոպացի օրենսդիրները երեքշաբթի քննարկել են Հանձնաժողովի և Խորհրդարանի զեկույցները 2019-ին և 2020-ին ԵՄ-Թուրքիա հարաբերությունների առաջընթացի վերաբերյալ բանաձևի քվեարկությունից առաջ, որը նախատեսում է հետագա քայլեր 2018-ի հունիսին անդամակցության բանակցությունների սառեցումից հետո:
Ներկայացուցիչների պալատի ամենամեծ՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» (ԵԺԿ) խումբը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները պետք է «պաշտոնապես դադարեցվեն, եթե առկա բացասական միտումը շտապ և հետևողականորեն չկասեցվի»։ Այս մասին գրում է հունական Kathimerini պարբերականը։
«Քանի դեռ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է սադրել ԵՄ-ին և անդամ երկրներին, խախտում է Հունաստանի և Կիպրոսի տարածքային ամբողջականությունը և հեռացնում է Թուրքիային եվրոպական ստանդարտներից, օրենքի գերակայությունից ու մարդու հիմնարար իրավունքներից, հարաբերությունների բարելավման հեռանկար չկա»,– ասվում է ԵԺԿ մամուլի քարտուղարի հաղորդագրության մեջ:
Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի կարծիքով՝ սա ամենախիստ խորհրդարանական զեկույցն է երկրի իրավիճակի վերաբերյալ, որն արտացոլում է Թուրքիայում վերջին երկու տարիներին օրենքի գերակայության և մարդու իրավունքների լուրջ ու շարունակական հետընթացը: «Զեկույցը հստակ ազդանշան է ինչպես Թուրքիային, այնպես էլ այլ հաստատությունների և ԵՄ անդամ երկրներին, որ առանց մարդու իրավունքների և Թուրքիայում օրենքի գերակայության անհապաղ առաջընթացի, դաշինքի և Անկարայի հարաբերությունների բարելավումը բացառվում է»,- ասել է պատգամավորը: