|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներն այս պահին քննարկում են իրենց հետագա քայլերը: Նրանք նշում են, որ իրենց հետագա անելիքների մասին պետք է հստակ տեղեկություն տարածվի համացանցում, որպեսզի տարբեր ուժերի կողմից ապատեղեկատվություն չտարածվի: Նրանք նշում են, որ իրենց հայտարարությունը, որը պատրաստվում են տարածել համացանցում, «Ոչ թալանին» նախաձեռնության անունից չի լինելու, այլ պարզապես ցուցարարների անունից:
Բաղրամյան պողոտայում ներկա ցուցարարները նախատեսում են որոշակի ժամանակահատվածում հստակ ձևակերպել իրենց պահանջներն ու հետագա անելիքները և այդ մասին հայտարարություն տարածել: Ցուցարարներից ոմանք էլ ներկաներին կոչ արեցին իրենց բարկամներին հորդորել՝ միանալ իրենց, որպեսզի ցուցարարների թիվն ավելանա:
Ցուցարարներից մեկը նշեց, որ իրենց հետագա անելիքների մասին հստակ տեղեկությունը կներկայացվի հրապարակային՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Նա ասաց նաև, որ այդ հայտարությանը կողմ պետք է լինեն ոչ թե մեկ-երկու հոգի, այլ ցույցի բոլոր մասնակիցները:
Կազմակերպչական գործառույթները ստանձնած ցուցարարը նշեց նաև, որ իրենց նոր նախաձեռնության անունը պետք է դնել «Ժողովուրդ»: