|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այս պահին հստակ անուններ տալ և մեղավորների շրջանակը բացել չեմ կարող, առանց ասելու էլ բոլորին պարզ է` շրջանակաը որտեղից կարող է լինել. լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն` անդրադառնալով իր և ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության մեղավորների շրջանակին:
Ճշտող հարցին` Հայաստանից են գաղտնալսել, Վանեցյանը տվեց դրական պատասխան:
Վանեցյանի խոսքով` ԱԱԾ-ն իրականացնում է օպերատիվ աշխատանք, որի ժամանակ ԱԱԾ-ի հետ գաղտնի հիմունքներով համագործակցում են տարբեր անձինք, որոնց աշխատանքը չի երևում, բայց որոնց աշխատանքը շատ կարևոր է: «Այդ մարդկանցից օպերատիվ եղանակով ստացվում է տեղեկատվություն, բայց դրանք չի լինում փաստաթղթավորել, փաստագրել որ հնարավոր լինի տրամադրել քննչական մարմնին, որովհետև մարդիկ, ովքեր արել են այդ աշխատանքը, իմացել են որ ԱԱԾ-ն ջանք ու եռանդ չի խնայելու` բացահգայտելու դա: Իրենք շատ լավ են պատրաստված են եղել և հետքեր չեն թողել, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել մարդկանց »,- ասաց Վանեցյանը:
Միևնույն ժամանակ նա հավաստիացրեց, որ ժամանակն ամեն ինչ տեղը կդնի և ամեն ինչ կբացահայտեն: Ըստ նրա` կա մոտավոր շրջանակ, թե ովքեր են պատվիրողները, ովքեր են հեղնիկաները, բայց չկան փաստական ապացույցներ: