|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Լիբիայի արևելյան շրջանում գործող ժամանակավոր կառավարությունը հրաժարական է տվել. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ համապատասխան հայտարարությանն հղումով:
Նշվում է, որ խորհրդարանի ղեկավար Ագիլա Սալեհը և ժամանակավոր կառավարության ղեկավար Աբդալլահ ատ Թանին սեպտեմբերի 13-ին հրատապ հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են երկրում կենսապայմանների բարելավման հնարավորությունները։ Կյանքի մակարդակի անկումը բողոքի ակցիաներ է հրահրել, որոնք տեղի են ունեցել վերջին մի քանի օրերին։
Հստակեցվում է, որ հրաժարականի դիմումը կքննարկվի Ներկայացուցիչների պալատի կողմից:
Հիշեցնենք՝ դեռևս 2011-ին Լիբիայում նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալվելուց հետո երկրում հաստատվել է երկիշխանություն: Լիբիայի արևելքում նիստ է գումարում խորհրդարանը, որն աջակցում է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի բանակին: Բացի այդ՝ երկրում ևս մեկ խոշոր քաղաքական ուժ է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, որը վերահսկում է Տրիպոլին ու երկրի արևմուտքում գտնվող տարածքները: