կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-29 17:39
Տարածաշրջան

Ստամբուլի Խորայի եկեղեցին մզկիթի վերածելը հետաձգվել է

Ստամբուլի Խորայի եկեղեցին մզկիթի վերածելը հետաձգվել է

Թուրքիայի կրոնական հարցերի նախարարությունը հայտնել է, որ Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող Խորայի եկեղեցին (թանգարան, Քարիյե մզկիթ) որպես մզկիթ վերաբացելու աշխատանքներն ավարտել չհասցնելու պատճառով բացումը հետաձգվում է:

Նախարարությունն իր թվիթերյան էջում նշել է, որ մզկիթը բացելու են հոկտեմբերի 30-ին՝ ուրբաթօրյա աղոթքի համար։  

6-րդ դարում կառուցված բյուզանդական եկեղեցին 1511 թ. Բայազիդ սուլթանի սադրազամ Աթիք Ալի Փաշայի կողմից վերածվել է մզկիթի՝ «Աթիք Ալի Փաշա մզկիթ» կամ «Քարիյե մզկիթ» անունով։

Ինչպես Սբ Սոֆիան, այնպես էլ այս եկեղեցին թուրքական հանրապետության հռչակումից հետո Աթաթուրքի աշխարհիկ հայեցակարգի ֆոնին դադարում են ծառայել որպես մզկիթ։ 1945 թ. մզկիթը դառնում է թանգարան։