Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` կոչ անելով կատարել նախկինում տված խոստումը եւ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։
«Պարոն Նախագահ,
ընդամենը հինգ օր հետո աշխարհը կնշի Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցը. 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայ կանանց, տղամարդկանց և երեխաների սպանության և տեղահանման գործընթացը: Դա կլինի Ձեր նախագահության առաջին ապրիլի 24-ը և Ձեր առաջին հնարավորությունը` հետևելու ցեղասպանությունը ճանաչելու ձեր խոստմանը: Հարյուր հազարավոր ամերիկահայերի ցեղասպանություն վերապրած երեխաների ու թոռների ու ծոռների անունից ես խնդրում եմ Ձեզ.
Իրականացրե՛ք Ձեր խոստումը, ճանաչե՛ք Հայոց Ցեղասպանությունը»,- գրել է Շիֆը:
Ցեղասպանությունն անցյալի խնդիր չէ, այն այսօրվա խնդիր է: Եվ դա վտանգ է այսօր Արցախում, որտեղ Թուրքիան աջակցեց Ադրբեջանին հայերի դեմ պատերազմ սանձազերծելուն՝ սպառնալով հերթական հնարավոր ցեղասպանությամբ:Ցեղասպանության ժխտումը հայհոյանք է, իսկ Էլի Վիզելի խոսքերով՝ «կրկնակի սպանություն» է:
Մենք չպետք է դիմենք կիսաճշմարտությունների. 1.5 միլիոն հայերի սպանությունը վայրագություն էր, իհարկե, ճիշտ է, բայց ավելին էր: Մի ժողովուրդ և մշակույթ ոչնչացնելու ձգտումը այլ տեսակի չարիք է, և միայն Ռաֆայել Լեմկինի տված «ցեղասպանություն» եզրույթն է, որ այս դեպքում պետք է նկարագրի այդ չարիքը, ասում է Շիֆը և հավելում.
«Միլիոնավոր հայեր Երևանում և ամբողջ աշխարհում, իմ տասնյակ հազարավոր ընտրողներ, պարոն Նախագահ, այս շաբաթվա վերջին կփնտրեն Ձեզ՝ տեսնելու արդյոք կմիանա՞ք Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության, Վատիկանի առաջնորդներին և ԱՄՆ 49 նահանգին:
Իմ խորին ցանկությունն է, որ Դուք բարձրաձայնեք ճշմարտությունը իր ողջ սարսափով և ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»: