Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանն ու Ռուսաստանը աշխատում են համագործակցության նոր համաձայնագրի վրա, որը համապարփակ կլինի: Այս մասին ապրիլի 19-ին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
Նրա խոսքով՝ ապրիլի 13-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում կողմերը պայմանավորվել են աշխատել համապարփակ համագործակցության փաստաթղթի շուրջ:
«Հենց տեքստ լինի, որը հնարավոր է ստորագրել, փաստաթուղթը կստորագրվի»,- ասել է Խաթիբզադեն ճեպազրույցում՝ հավելելով, որ ներկայումս գործող պայմանագիրն ուժի մեջ է, այն ավտոմատ կերպով երկարացվել է մարտին։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից հակառուսական պատժամիջոցների ընդլայնման մասին տեղեկությունը, ասել էր, որ ԱՄՆ-ը «սխալ ուղղությամբ քայլ է կատարել»: Իրանցի դիվանագետը շեշտել էր, որ Թեհրանն «ամբողջովին մերժում է» Վաշինգտոնի՝ հակառուսական նոր պատժամիջոցների մասին որոշումը: