կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-14 20:23
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհանդուրժելին սեփական իշխանության դավաճանական վարքագիծն էր․ Մելիք Գարագավորյան

Փառք ու պատիվ բոլոր նահատակված մեր տղաներին, փառք ու պատիվ իրենց ծնողներին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանը ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի նահատակների պարգևատրման արարողությանը։

Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից շատերն էին կանխատեսում, որ այս պատերազմը տարբերվելու է նախորդ բոլոր կռիվներից, առաջին իսկ օրից ակնհայտ էր, որ պիտի պատերազմեինք մեկից ավելի երկրների և գերարդիական զենքերի դեմ, ինչպես նաև աշխարհաքաղաքական խիստ անբարենպաստ պայմանների առկայությամբ։

«Սակայն անընդունելին ու անհանդուրժելին սեփական իշխանության դավաճանական վարքագիծն էր, սեփական իշխանությունների կազմակերպած անկազմակերպվածությունն էր և մենք դրա ականատեսը եղանք ամբողջ պատերազմի ընթացքում»,-ասաց Մելիք Գարագավորյանը։

Նշենք, որ Հ. Պարոնյանի անվան թատրոնում տեղի ունեցավ ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգևատրման արարողությունը: Արցախի համար մղված մարտերում հերոսաբար զոհված գումարտակի  28 նահատակներից հինգը հետմահու պարգևատրվեցին Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով, մյուսները՝  «Արիության համար» մեդալով: Պարգևները հանձնեց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: Ցուցադրվեց նաև  գումարտակի մարտական ուղուն նվիրված «Կամավորները» փաստագրական ֆիլմը:

Մանրամասն՝ տեսանյութում․