|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Եգիպտոսում ձերբակալվել է Թուրքիայի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող 29 անձ. տեղեկացնում է Ermenihaber-ը։
Թուրքական «Sondakika» լրատվական կայքը, Եգիպտոսի պետական «Mena» լրատվական գործակալությանը հղումով, հայտնում է, որ տվյալ անձինք հետևել են Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գործողություններին և տեղեկություններ փոխանցել Թուրքիայի ազգային հետախուզությանը: Այս մարդիկ միևնույն ժամանակ մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու, փողերի լվացման ինչպես նաև առանց արտոնագրի արտարժույթի առևտուր անելու մեջ:
Առայժմ չի հայտնվում, թե ձերբակալվածները որ երկրի քաղաքացիներ են: