Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թուրքական իշխանությունները ձերբակալել են երկրի չորս քաղաքացիների, որոնք կասկածվում են լրտեսության և Ֆրանսիայի հետախուզական գործակալությունների հետ համագործակցության մեջ. հայտնում է թուրքական Sabah թերթը։
Թուրքական հետախուզական ծառայությունները պնդում են, որ ձերբակալվածները տեղեկություններ են հավաքել պահպանողական կազմակերպությունների, կրոնական խմբերի և կրոնական հարցերի գրասենյակի պաշտոնյաների մասին:
Միևնույն ժամանակ, ձերբակալվածներն օգտագործում էին Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության գործակալների կեղծ փաստաթղթեր և նշում էին, որ հավաքում են տեղեկություն ԻՊ-ի կողմնակիցների մասին:
Թերթը նշում է, որ կասկածյալներից մեկը`Մեթին Օզդեմիրը, աշխատել է Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության անվտանգությունում և հավաքագրվել է փողի և Ֆրանսիայի արտաքին լեգեոն մուտք գործելու աջակցության խոստման դիմաց:
Հիշեցնենք, որ այս պահին Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները վատացել են Լիբիայի իրադարձությունների ֆոնին: Անկարան և Փարիզը աջակցում են Լիբիայի քաղաքացիական պատերազմի տարբեր կողմերին: Դրան գումարվել է, նաև Միջերկրականում թուրքական և ֆրանսիական նավերի միջև միջադեպը, որը գրեթե հանգեցրել էր ռազմական բախման։