|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Սերդար Քըլըչին Հայաստանում հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների` երկրի ղեկավարի հրամանը երեքշաբթի հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական կայքում։
Ավելի վաղ Քըլըչը եղել է ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Լիբանանում Թուրքիայի դեսպանը։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում պետք է կայանա Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է Թուրքիայի հետ երկխոսության հարցերով՝ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։