|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսաստանը, Ֆրանսիայի և Անգլիայի հետ, մեծ ներդրում է ունեցել հույների պայքարում Օսմանյան կայսրության դեմ 1821-1829 թվականներին և անկախ պետության ձեռք բերման գործում: Այդ մասին մարտի 24-ին հայտարարել է Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելլարոպուլուն: Նրա ելույթը հեռարձակվել է ազգային հեռուստաալիքներով:
Աթենքի Նախագահական պալատում տեղի է ունեցել Հունական հեղափոխության 200-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում: Դրան մասնակցել են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, բրիտանական գահի թագաժառանգ, Ուելսի արքայազն Չարլզը և Քորնուոլի դքսուհի Կամիլան, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին:
«Մեր ժողովուրդները երկարամյա բարեկամություն և ամուր կապեր ունեն ժամանակակից հունական պետության ծնունդ առնելուց ի վեր,- ասել է Սաքելարոպուլուն:- Կարևոր էր այն ժամանակվա մեծ տերությունների՝ Ֆրանսիայի, Անգլիայի և Ռուսաստանի ներդրումը պայքարում»:
Մարտի 25-ին Աթենքում տեղի կունենա ռազմական շքերթ`նվիրված հույների ազատագրական պայքարի մեկնարկի 200-ամյակին:
Հունաստանի՝ 1821-1829 թվականների ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում տապալվեց օսմանյան լուծը և նվաճվեց Հունաստանի անկախությունը: Այս պայքարում կարևորը 1828-1829 թվականների պատերազմում Ռուսաստանի հաղթանակն էր Թուրքիայի նկատմամբ: