կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-18 22:17
Սպորտ

Մխիթարյանը նախընտրում է մոռանալ

Մխիթարյանը նախընտրում է մոռանալ

«Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է Ուկրաինայի առաջնության` «Վոլինի» դեմ կայանալիք խաղին, հաղորդում է football.ua-ն:

 

«Կարպատների» հետ խաղի մասին պետք է մոռանալ և մտածել «Վոլինի» մասին: Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում, - ասել է Հենրիխը, - նրանց թիմը շատ լավն է, և պատահական չէ, որ այժմ բարձր տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ հանդիպմանը հաղթանակ տոնենք և բարձր տրամադրությամբ ուղևորվենք հավաքական: «Վոլինը» ցանկանում է հնարավորինս շատ միավորներ վաստակել, լավ խաղ ցուցադրել և ապացուցել, որ նրանք արժանի են տեղ զբաղեցնել եվրագավաթային գոտում: Բայց մենք պետք է շարունակենք գործել մեզ հատուկ խաղաոճով և հաղթել, քանի որ միավորները մեզ համար շատ կարևոր են, այդ իսկ պատճառով սխալվելու իրավունք չունենք»:


Հիշեցնենք, որ ուկրաինական այս ակումբում հայ ֆուտբոլիստը խաղում է հենակետային գոտում, ոչ թե հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում: Այս առումով Մխիթարյանը խոստովանել է. «Ես սովոր եմ խաղալ հարձակման գոտում, գոլեր խփել կամ վերջին փոխանցումը կատարել: Բայց այս դիրքում ևս կարող եմ ինչպես գրոհել, այնպես էլ պաշտպանվել: Մարզիչս տեսնում է ինձ այդ դիրքում, և ես նրա հետ համամիտ եմ: Ինձ համար կարևորը խաղալն է»: