Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ վաղը Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է Ռոբերտ Քոչարյանի գործը։
«Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ վաղը՝ մարտի 23-ին, ժամը 11։00-ին Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը»,– ասվում է փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունում։
Հավելենք, որ մարտի 23-ին՝ ժամը 13:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։