Սիրիական բանակը կրակ է բացել ահաբեկիչների ուղղությամբ` ոչնչացնելով Խամայում գտնվող հրթիռներ կիրառող սարքավորումները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ներկայումս մարտերը դիրքային բնույթ ունեն, ահաբեկիչները ամեն օր գնդակոծում են Սկալբիա քաղաքը: խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր: Ահաբեկիչները իրենց ուժերը կենտրոնացրել են Քաֆր-Նաբուդա բնակավայրի մոտ: Կառավարական ուժերը ամրացրել են իրենց դիրքերը և պատրաստվում են դիմակայել նոր հարձակումների: Վերջին օրերի ընթացքում ահաբեկիչները երեքից ավելի մասշտաբային փորձեր են իրականացրել կառավարական ուժերի դեմ հարձակման ուղղությամբ` հիմնականում Խամայի շրջանում: