|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը մահացել է Կուբայից Գերմանիա թռչող ինքնաթիռում: Այս մասին կիրակի երեկոյան՝ մարտի 21-ին, հայտնել է Բունդեսթագում Մեքլենբուրգ-Վորպոմերնի պատգամավորների խմբի ներկայացուցիչ Էխհարդտ Ռեհբերգը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Bild թերթը, Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավորը թռիչքի ժամանակ կորցրել է գիտակցությունը, որից հետո անձնակազմը որոշել է շտապ վայրէջք կատարել Դուբլինում: Սակայն այնտեղի բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքական գործչի կյանքը:
Ինչո՞ւ էր Շտրենցը Կուբայում, գործնակա՞ն այց էր, թե՞ մասնավոր, անհայտ է:
Հունվարի վերջին Բունդեսթագը նրան զրկել էր անձեռնմխելիությունից, քանի որ մեղադրվում էր կաշառակերության և Ադրբեջանի օգտին լոբբիստական գործունեության մեջ: