Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Իսրայելցի պաշտոնյաները Վաշինգտոնում ճնշում են գործադրել և լոբբինգ իրականացրել, որպեսզի ԱՄՆ-ը Թուրքիային Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով դուրս թողնի Ֆ-35 կործանիչների ծրագրից. հաղորդում է diken.com.tr կայքը:
Իսրայելական The Times of Israel կայքի համաձայն` իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները Channel 12 հեռուստաընկերությանը հայտնել են, որ Իսրայելը տարածաշրջանում ռազմական գերիշխանությունը պահպանելու նպատակով երկարատև լոբբինգ է իրականացրել, որպեսզի ԱՄՆ-ը Թուրքիային դուրս թողնի կործանիչների ծրագրից: Անունները հայտնել չցանկացած իսրայելցի պաշտոնյաները տեսակետ են հայտնել, որ Ս-400-ների առկայության դեպքում հարևան երկրների Ֆ-35 կործանիչները կկորցնեն իրենց ուժը:
Իսրայելը ամերիկյան Lockheed Martin ռազմաարդյունաբերական ընկերությունից գնել է 50 հատ Ֆ-35 կործանիչ, սակայն դեռևս 16 հատն է ստացել: Իսկ Թուրքիան 1.4 մլրդի համաձայնագիր էր կնքել, ըստ որի` պետք է ստանար 100-ից ավելի կործանիչ, սակայն պատժամիջոցների պատճառով զրկվել է մատակարարումից: