կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-28 15:46
Քաղաքական

Ալիեւի հայտարարությունները հարիր չեն նորմալ մարդուն

Ալիեւի հայտարարությունները հարիր չեն նորմալ մարդուն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր լեհ պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Կազանում մենք մոտ ենք եղել հաջողությանը, սակայն թե' մեր, թե' միջազգային հանրության սպասելիքներն այս հանդիպումից չեն իրականացել:

«Անհրաժեշտ է հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի սեփական ճակատագիրը տնօրինելու, անվտանգության երաշխիքներ ունենալու և իր պատմական հայրենիքում զարգանալու օրինական իրավունքը. այն պարտավոր են հարգել բոլորը: Այլ լուծում գոյություն չունի»,- հայտարարել է նախագահը:

Անդրադառնալով երեկ Բաքվում Ալիեւի արած հայտարարությանը`Սերժ Սարգսյանը նշել է, որ դրանք հարիր չեն ոչ մի նորմալ մարդու, առավել եւս` երկրի ղեկավարի:

«Լեռնային Ղարաբաղում նախագահական երեք ընտրություններ են տեղի ունեցել, եւ բոլոր նախագահներն ընտրվել են ժողովրդի կողմից։ Նրանցից ոչ մեկն իշխանությունը ժառանգություն չի ստացել, եւ այդ պատճառով էլ Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունները, ի տարբերություն իրենց ատելությունը թաքցնել անկարող հարեւան երկրի իշխանությունների, իրենց թույլ չեն տա վիրավորական հայտարարություններ անել»,- ասել է Սերժ Սարգսյանը: