|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Եվրամիությունը (ԵՄ) ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի կողմից Ղրիմի և Սևաստոպոլի ապօրինի անեքսիայի կապակցությամբ սահմանված պատժամիջոցները: Սահմանափակող միջոցառումները երկարացվել են մինչև 2022 թվականի հունիսի 23-ը. հայտնում է ԵՄ խորհրդի կայքը:
Ներկայումս կիրառվող պատժամիջոցները ներառում են Ղրիմում կամ Սևաստոպոլում արտադրվող ապրանքների՝ ԵՄ ներմուծման արգելքը, ներդրումներ, զբոսաշրջային ծառայություններ:
Արգելվում է Ղրիմ և Սևաստոպոլ արտահանել որոշակի ապրանքներ և տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են տրանսպորտի, հեռահաղորդակցության և էներգետիկ արդյունաբերության մեջ, նավթի, գազի որոնման և արդյունահանման համար:
«ԵՄ-ն չի ճանաչում Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական բռնակցումը Ռուսաստանի Դաշնության կողմից և շարունակում է դատապարտել Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումները` համաձայն Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի՝ 2020 թ. մարտի 16-ի հայտարարության»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ: