կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-13 13:04
Հասարակություն

Աշո՛տ, Աշո՛տ, տատդ էստեղ է, հանկարծ չկրակես. Գոռ Սարգսյանը՝ դիպուկահարներին

«Առանց Նիկոլ Հայաստան» ակցիայի ժամանակ ՀՅԴ ՀԵՄ ԿՎ ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը, դիմելով դիպուկահարներին, ասաց․ «Աշո'տ, Աշո'տ, տատդ էստեղ է, հանկարծ չկրակես»։

Նա դիմեց նաև ոստիկաններին՝ նշելով, որ նրանք ծառայում են դավաճանին․ «Տղե'րք, հասկանո՞ւմ եք, որ Փաշինյանը թքած ունի ամեն ինչի վրա, կներեք, բայց նույնիսկ ձեզ վրա թքած ունի։ Դուք հասկանո՞ւմ եք, որ աշխատավարձ եք ստանում, ոչ թե հայրենիքին ծառայելու դիմաց, այլ` մեկ մարդու»։

Նշենք, որ ԱԳՆ շենքի դիմաց բազմաթիվ ոստիկաններ և դիպուկահարներ պաշտպանում են վարչապետի անվտանգ մուտքը ԱԳՆ շենք։

Մանրամասները՝ տեսանյութում։