|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ Ազգային ժողով ուղարկված նախագիծն առերևույթ հակասահմանադրական է և հակասում է Սահմանադրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես անկախ սահմանադրական կառույցի գործունեության երաշխիքներին, այն է՝ պատշաճ ֆինանսավորման սահմանադրական պահանջին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
«Հայաստանի Հանրապետությունը տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետին, սահմանադրական և քաղաքական ճգնաժամին հասցրած իշխանության կողմից բարձր միջազգային հեղինակություն ունեցող և իր սահմանադրական առաքելությունն գերարդյունավետ կերպով իրականացնող մարմնին՝ ՄԻՊ-ին, նման եղանակով վնասելու շարժառիթը որքան չարամիտ և «հանցավոր է»՝ պարունակելով վրեժի տարրեր, այնքան էլ՝ հասկանալի և սպասված»,- գրել է նա: