|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Գազայի հատվածի ներկայիս ճգնաժամը կարող է տարածաշրջանում էլ ավելի լայնածավալ պատերազմի հանգեցնել, եթե չլուծվի: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:
«Մեր առջև երկու տարբերակ կա՝ կամ ճգնաժամը կլուծվի և կհանգեցնի երկարաժամկետ խաղաղության, կամ մեզ սարսափելի այլընտրանք է սպասվում՝ երկարատև և լայնածավալ պատերազմ տարածաշրջանում և անկայունություն», - հայտարարել է Ֆիդանը TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ տարածաշրջանային լայնածավալ հակամարտությամբ աղետալի սցենար ոչ ոք չի ցանկանում։