Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պատերազմից հետո անհավանականը տեղի ունեցավ․ այս իշխանությունը, որ, ըստ բոլոր կանոնների, պետք է իր հրաժարականը տար և հեռանար, ընդհակառակը, սրանք մնացին իշխանության, և շարունակում են մեր վերքերին աղ լցնել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի հարթակից։
«Սրանք վերք դարմանող չեն։ Ուզում են ապացուցել, որ իրենց համար իրենց աթոռը ավելի կարևոր է։ Երբ փողոցում ճնշումը ավելացավ՝ նրանք արդեն նահանջեցին երկխոսության՝ ընտրությունների գնալու, երբ իրենց թվաց, որ փողոցում մարեց շարժումը, նրանք ասացին՝ հանրային պահանջ չկա։ Սրանց մտածելակերպը փողոցային մտածելակերպ է, իրենց համար զրոյի արժեք ունի հայրենիքի անվտանգությունը, չէ՞ որ հայրենիքի անվտանգությունն է թելադրում՝ ընտրություններ պե՞տք են, թե՞ ոչ»,-նկատեց Տարոն Տոնոյանը։
Նա նշեց, որ այս իշխանությունները, քանի որ իրենց կյանքում ոչ մի բան չեն ստեղծել, բացի իրենցից մի քանի հոգուց, որ գիշերային ակումբներ են ղեկավարել, հիմա սիրահարված են իրենց աթոռներին։
«3 տարի շարունակ ազգը կիսեցին, բանակը հեղինակազրկեցին, հեղինակավոր մարդկանց՝ գիտնականների, մտավորականների, գործարարների դարձրին թալանչիներ,պիտակներ կպցրին։ Այսօր մեր վերքերին նորից աղ է լցնում այդ հոգեգարը․ ո՞վ է տեսել՝ երկրի վարչապետը լինի երկրի ղեկավար և հանրահավաք հրավիրի»,-տարակուսեց Տարոն Տոնոյանը։
Պատճառն, ըստ նրա, այն է, որ այս իշխանություններն իրենց աթոռն ավելի շատ են սիրում, քան մեր հայրենիքը։
Մանրամասն՝ տեսանյութում․