Փոխարժեքներ
26 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հետեւելով Հայաստանի Հանրապետութեան մէջ տեղի ունեցած ներքաղաքական իրադարձութիւններուն և զարգացումներուն, եւ յատկապէս ՀՀ իշխանութեան 25 փետրուարի կատարած հանրահավաքին վարչապետ կոչեցեալի ելոյթի և սպառնալիքներու յայտարարութեանը, առավել մտահոգութիւններ կառաջանան մեզ մօտ ներկայիս, այս դժուար պայմաններու ընթացքին:
Միաժամանակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Իրաքի առանձնակի կոմիտէն, կ՛ողջունէ և իր զօրակցութիւնը կը յայտնէ Հայաստանի Հանրապետութեան հայոց բանակի բարձրագոյն հրամանատարութեան ընդհանուր կազմի յայտարարութեանը և կոչ կուղղէ Հայաստանի Հանրապետութեան ոստիկանութեան և Հայրենիքի բոլոր շերտերուն միանալ հայոց բանակին փրկելով մեր ժողովուրդը անսպասելի բախումներէ, ապահովել հայրենիքի անվտանգութիւնը և զօրակցիլ «Հայրենիքի փրկութեան շարժման»ը: Ինչպէս նաև կը պահանջենք Նիկոլ Փաշինեանի և ներկայ իշխանութեան անյապաղ հրաժարականը և հեռացումը:
ՀՅԴ Իրաքի առանձնակի կոմիտէ
26 Փետրուար 2021