Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունիսի 20-ի ընտրություններում տեղի են ունեցել այնպիսի մասշտաբային խախտումեր, որոնք չեն կարող արտացոլել հասարակության տված վստահության քվեների իրական պատկերը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովից հետո կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք այս պահին կարող ենք արձանագրել, որ իշխող ուժը այդ բոլոր խախտումները հատուկ դիտավորությամբ կազմակերպելու միջոցով փորձել է իշխանության զավթման գործողություն իրականացնել։ Սա ոչ միայն որակական, նաև քաղաքական գնահատումների հարց է և ներկայացված մեծածավալ բողոքը ներկայացված է այս երկու ուղղություններով նույնպես»,-ասաց նա։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ Սահմանադրական դատարանից ակնկալում են, որ 15-օրյա ժամկետում, որն ունի իր որոշումը կայացնելու համար, կկարողանա իր մեջ ուժ գտնել գնահատել ներակայացված ապացույցները և կայացնել ճշգրիտ որոշում։
Նա հույս հայտնեց, որ ՍԴ-ն կներգրավի նաև մի շարք պետական մարմինների, որոնք պարտավոր էին կանխել խախտումները, բայց քայլեր չեն ձենարկել։
Մանրամասն՝ տեսանյութում․