Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս իշխանությունը արդեն հոգեվարքի մեջ է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ։
«Նա փորձում է ժողովրդին ուղղել բանակի դեմ, նորից նույն ձեռագիրն է՝ ժողովրդին բաժանել տարբեր հատվածների և բախումներ ստեղծել, դրա համար մեզ պետք է վճռականություն և զսպվածություն։ Մենք դեռ երկար այստեղ կանգնած կմնանք, որովհետև գործն արդեն վերջացնում ենք»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ վերջանում է առաջին փուլը, որ՝ մենք Նիկոլ Փաշինյանին դեն պիտի շպրտենք, և սկսվում է երկրորդ փուլը՝ վերականգնել մեր հայրենիքը։
«Եվ ոնց որ միասին էինք դուրս շպրտելու մեջ, նույն կերպ միասին ենք լինելու երկիրը վերակառուցելու և ստեղծելու արդար, հզոր Հայաստան»,-ասաց նա։
Վազգեն Մանուկյանը վստահեցրեց, որ սա հեղաշրջում չէ՝ բանակը ունի սահմանադրական իրավունք՝ մատնանշելու ամենակարևոր թշնամուն, որը սպառնում է Հայաստանի անվտանգությանը։
«Նա մատնանշեց՝ դա Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն, մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքն այդ մարդն է, որը պետք է հեռացվի»,-ասաց Մանուկյանը։
Նա կոչ արեց Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, պետական մյուս կառույցներին, որպեսզի նրանք միանան բանակի հետ, անեն նույնանման հայտարարություն, պահպանեն ժողովրդի անդորրը, և նպաստեն, որ պետությունը նորից կարողանանք ոտքի կանգնեցնել։
Մանրամասն՝ տեսանյութում․