Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ինչո՞ւ հայկական բանակը պատրաստ չէր պատերազմներին, որոնք էին մեր բացթողումները, ինչպե՞ս ընկավ Շուշին: Այս դեռ հստակ պարզաբանման կարոտ հարցերի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից:
Իհարկե, կատարել եմ վերլուծություն և հանգել հստակ եզրակացությունների, թե որոնք էին պատերազմի այս արդյունքների պատճառը: Բայց առավել ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ է, որ ՊՆ֊ն ստեղծի հատուկ հանձնաժողով և մանրակրկիտ վերլուծի պատերազմի առաջին օրվանից սկսած՝ բոլոր այն գործողությունները, որոնք առաջին հայացքից ուշադրության չեն արժանանում, բայց որոնց հիմքում ընկած են մեծ խութեր: Դրանց բացահայտումից հետո միայն ակնհայտ կլինի մեր պարտության իրական պատճառը վեր հանել:
- Պատերազմի առաջին իսկ օրվանից հակառակորդի նպատակը Շուշի հասնելն էր: Իսկ թե ինչպես հասավ, ինչ միջոցներով, հարցի պատասխանը կտա ժամանակը և բանակի վերլուծությունը: Ես առհասարակ այն կարծիքին եմ, որ բոլոր հարցերի պատասխանը, այսպես ասած, «Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված:
- Ես այդ կարծիքին չեմ: Պարզապես մենք վատ պատրաստվել ենք և վատ կռվել:
- Այսինքն՝ ի սկզբանե կանխորոշված չէ՞ր նման ելքը:
- Իհարկե ոչ: Ես, ամեն դեպքում, այդ կարծիքին չեմ:
- Ուրեմն՝ ինչո՞ւ ունեցանք նման արդյունք։
-Մեր պրոբլեմը կառավարման մեջ է եղել, ուրիշ ոչ մի տեղ։ Թե չէ զինվորների մարտական ոգին պատերազմի անգամ ամենաթեժ պահերին եղել է գեր-գերազանց: Զինվորը արել է անհնարինը, դա կարող է փաստել ցանկացած զինվորական:
-Հնարավո՞ր էր պատերազմը կանգնեցնել ավելի շուտ:
-Գիտեք, մեր առաջին խնդիրը օդային թույլ պաշտպանությունն էր:
-Շատերը փորձում են համեմատականներ տանել Ապրիլյան պատերազմի և այս պատերազմի միջև: Համեմատելի՞ են:
-Ոչ, անհամեմատելի են: Շատ ճիշտ հարց տվեցիք, շնորհակալ եմ: Իսկապես այդ հարցը շատ է քննարկվում, ես մանրամասների մեջ չեմ մտնի, բայց այդ երկու պատերազմներն էլ անհամեմատելի են:
-Որո՞նք են, ըստ Ձեզ, այսօր մեր բանակի առաջնահերթությունները:
-Առաջնահերթությունները շատ են, չեք էլ պատկերացնի, թե որքան շատ: Բայց առաջին և գլխավոր խնդիրն այսօր վերակազմավորվելն է և այսօրվա հինգերորդ սերնդի պատերազմներ վարելուն համահունչ բանակի ստեղծումը:
-Առկա ռեսուրսներով պատրա՞ստ ենք հնարավոր մարտահրավերներին:
-Հասկանում եմ Ձեր հարցի էությունը, բայց ես այսպես կպատասխանեմ, երկրի անվտանգությունը ապահովվում է ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ճանապարհներով: Ուստի երկուստեք արդյունավետ աշխատանքի արդյունքում միայն հնարավոր կլինի դիմագրավել մարտահրավերներին: Իսկ այն, որ մարտահրավերներն առկա են և բազմազան, ցավոք անհերքելի փաստ է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: