Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այստեղ եմ գտնվում, որպեսզի արտահատվեմ ընդդեմ խոսքի ազատության սահմանափակման, ընդդեմ անպատասխանատու վերաբերմունքի հանդեպ հանրության, հանդեպ երկրի, պետության եւ ընդդեմ դավաճանության։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ այս պահին դատարանում քննվում է Արա Սաղաթելյանի ձերբակալության մասին որոշման դեմ բողոքի քննությունը, ինչպես նաեւ կալանավորման վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
«Ինչ այժմ կատարվում է Հայաստանում, դավաճանությունը այլ մարդկանց վրա բարդելու, դավաճանությամբ հայրենիքը հանձնելու ընթացքում նոր հանցագործներ ձեւավորելու մի այլանդակ միտում է սկսվել, եւ այս ամենը մեր պետության առաջ սպառնալիք է, երբ հայրենադավը իր խունտայի հետ միասին փորձում է սահմանափակել եւ հատկապես վարկաբեկել մարդկանց, ովքեր իրենց գործունեության ամբողջ ընթաքում նպաստել են հայոց պետականության ամրացմանը։ Բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում եւ ներկայացնում են պարզ, հստակ դավաճանոթւյան հստակ քայլերը եւ ռազմաքաղաքական ղեկավարության ապիկար լինելը, իրենց համար արդեն վտանգ են ներկայացնում։ Ոչ միայն Կարեն Բեքարյանը, Սաղաթելյանը, ոչ մի այլ անձ, ով կարողանում է հոդաբաշխ լեզվով ներկայացնել իրականությունը, եւ այն էլ ոչ ավել, ոչ պակաս, երբ 44 օր պետական լրատվամիջոցը ստում էր, կեղծում էր եւ քողարկում էր իրական ճակատային գիծը, բոլոր նրանք, ովքեր հիմա քողարկում են այս իշխանությանը այդ գործողությունների համար, բոլորը այսօր հայտնվել են թիրախում»,- նշեց Մինասյանը։
Նրա խոսքով՝ այդ քրեական գործն իրավական տեսակետից տրամաբանությունից դուրս է.
«Եթե չեմ սխալվում, մեղադրանքը ներկայացվում է ռազմական դրության կանոնների խախտմամբ… սա ոչ միայն ծիծաղելի է իրավական տեսակետից, սա նույնիսկ տրամաբանությունից դուրս է․ այն դեպքում, երբ թե՛ Սահմանադրական դատարանն է կասեցրել այս դրույթը, թե՛ Վարչական դատարանն է հավաքների ազատության արգելքը քննելիս անդրադարձել այս նորմին՝ վկայակոչելով ՍԴ որոշումը, այսքանից հետո քրեական գործի շրջանակներում իրականացնել ձերբակալություններ եւ փորձել դա ներկայացնել որպես ռազմական դրության կանոնների խախտում, առաջին քրեական գործը պետք է հարուցվեր հենց պետական լրատվամիջոցների եւ այն անձանց նկատմամբ, որոնք կեղծում էին իրականությունը, խաբում էին հանրությանը՝ սկսած գլխավոր դավաճանից, ավարտված ռազմաճակատից տեղեկատվություն տվող պետական լրատվամիջոցի ներկայացուցիչներով, որովհետեւ սրանք բոլորը հանցագործներ են, հանցանք են կատարել հայ ժողովրդի, մեր պետականության, անվտանգության հանդեպ։ Ըստ էության, այս թատերական ներկայացումը տանում է նրան, որ ռեժիմի օրերը հաշված են, դիմանալ է պետք, պայքարել է պետք, որովհետեւ իսկապես հաղթանակն ու հաջողությունը լինելու են հայ ազգի կողմը»։
Արծվիկ Մինասյանն ընգծեց, որ ԱԱԾ-ն ոչ միայն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, այլեւ շարունակաբար աղավաղում եւ վարկաբեկում է այս ծառայության իրական իմաստն ու նպատակը.
«Երբ նույն լծակներն ունեցող իշխանության ապիկարությունը իրենց դեմքին ասվում է, նրանք դառնում են ավելի կատաղած եւ ձփորձում են ճշմարտությունը ասողին ամեն կերպ սահմանափակել։ Սա մարդկային պարզ տրամաբաություն է, եւ այն հոգեվիճակում, որում գտնվում է իշխանությունը, ակնհայտ է, որ այն գործադրելու է բոլոր լծակները, իսկ դրա ամենաազդեցիկ եւ հանրային ընկալման տեսակետից սարսափ առաջացնող ծառայությունը ԱԱԾ-ն է։ Մեծ հաշվով ԱԱԾ-ն ոչ միայն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, այլեւ շարունակաբար աղավաղում եւ վարկաբեկում է այս ծառայության իրական իմաստն ու նպատակը։ ԱԱԾ-ն, որ նախապատերազմական շրջանում, պատերազմի ընթացքում եւ հիմա պետք է զբաղվեր իշխանության մեջ դավաճաններին բացահայտելու, եր հանելու գործով, զբաղված է լրիվ այլ բանվ՝ փորձել այն լեքսիկոնը, որի շատ փոքր մասն օգտագործվում հանրության կողմից իշխանության հանդեպ՝ ի տարբերություն իշխանությունն այսօր բռնազավթած ամենատարբեր ներկայացուցիչների կողմից օգտագործվածի՝ ուղղված հանրության տարբեր ներկայացուցիչների, փորձում է ստեղծել մի կերպար, թե ԱԱԾ-ն լուրջ գործով է զբացված։ Ամոթ է, քանի որ սրանով վարկաբեկվում է ոչ միայն ԱԱԾ-ն, այլեւ Հայաստանի Հանրապետությունը»։
Անդրադառնալով հանրահավաքին՝ լրագրողը հարց ուղղեց, թե ինչի՞ վրա է հիմնված իրենց լավատեսությունը.
«Որովհետեւ մեր ժողովուրդը ունի ինքնապաշտպանման կարեւոր բնազդ։ Պատմությունը ցույց է տվել եւ բազմաթիվ են վկայությունները, որ երբ ժողովուրդը նիրհից դուրս է գալիս, երբ պարզում է իր գլխին կախված մահաբեր սպառնալիքը, նա դուրս է գալու եւ պայքարելու է իր ազատ ապրելու իրավունքի համար։ Երեկ փաստն էր այն բանի, որ ի տարբերություն նախորդ տարեվերջին հասարակության ավելի հանգիստ վերաբերմունքին, երեկ անհանգստությունը շատ ակնհայտ էր եւ հավաքին եկած բոլորի խոսքերում, հայացքներում եւ ցանկություններում մեկ բան էր՝ օր առաջ ազատվել հայրենադավ իշխանությունից։ Եւ եթե ուշադիր եղաք, այս հավաքը որակապես տարբերվում էր․ կային մայրեր, մանուկներ, տարբեր տարիքային խմբի անձինք՝ հատկապես երիտասարդների ակտիվ դերակատարությունը, աղջիկների ու մայրերի ակտիվ դերակատարությունը այս գործընթացում։ Իսկ դա նշանակում է, որ արդեն հայի ինքնապահպանական բնազզդը սկսում է գործել, եւ ես համոզված եմ, որ առաջիկա օրերին, երբ եղանակային պայմանները ավելի բարենպաստ կլինեն, բոլոր բնակավայրերում լինելու է այդ պոռթկումը։ Եւ փոխանակ իշխանությունը բռնազավթածները գոնե իրենց սոցիոլոգների միջոցով պարզեն, որ հասարակությունը այլեւս անտանելի է համարում իրենց իշխանությունը եւ օր առաջ վայր դնեն իրենց լիազորությունները, գուցե դա հնարավորություն կտա, որ դատական գործընթացներում ավելի մեղմ վարվեն իրենց հետ»։