|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Բրիտանական Times պարբերականը անդրադարձել է Թուրքիայում նախորդ տարվա հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի 1- ամյակին:
Պարբերականը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդ օրը օգտագործել է «իր թշնամիների քթից բերելու, ինչպես նաև սեփական ուժերն ավելացնելու» համար:
«Անկարայի սուլթանը» վերնագրված հոդվածում նշվել է, որ Էրդողանը «հուլիսի 15»-ի 1-ամյակի կապակցությամբ միջոցառումները օգտագործել է ի նպաստ իրեն՝ իր կողմնակիցներին հավաքելու, իսկ ընդդիմախոսներին՝ ձերբակալելու համար:
Պարբերականը նաև ուշադրության է արժանացրել հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում սկսված ձերբակալությունների վրա: Կայքի հաղորդմամբ՝ այդ գործի շրջանակներում ձերբակալվել, գործից ազատվել և պաշտոնանկ է արվել 150 հազար մարդ:
Բացի այդ, ըստ պարբերականի, այդ իրադարձությունից հետո փոխվել է նաև Էրդողանի արտաքին քաղաքականության ձևը:
«Էրդողանը, հարձակվելով ԻՊ-ի դեմ պայքարող քրդական խմբավորումների վրա, զայրացրեց ԱՄՆ-ին»,-նշել է կայքը՝ հիշեցնելով նաև Թուրքիայի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման դեպքը: