Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլյան կոնվենցիան իրավական ուղիղ իմաստով չի պարտադրում փակել գիշերօթիկ դպրոցները, բայց կոնվենցիան պարտադրում է ԼԳԲՏ քարոզչություն, գենդերային դերերի քարոզչություն և այլն: Սա եղավ «Լույս»տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի պատասխանը Yerkir.am-ի այն հարցին, թե առերևույթ ի՞նչ կապ կա Ստամբուլյան կոնվենցիայի և այս օրերին քննարկվող՝ գիշերօթիկ դպրոցները փակելու միջև:
«Կրթությունը նույնպես մտնում է երեխայի խնամքի մեջ: Սահմանադրության մեջ գրված է՝ ծնողը պարտավոր է հոգ տանել երեխայի կրթության ու լիարժեք զարգացման համար, իսկ եթե գիշերօթիկների փակվելուց հետո երեխային վերադարձնում են ծնողին, ու նա ի վիճակի չէ դա անել կամ համաձայն չէ, որ իր երեխան գենդերային դերերին վերաբերող դասերին մասնակցի, ապա այդ երեխան խոցելի է դառնում: Եթե նրան արգելում են ինչ-որ բաների մասնակցել, ապա նա, ըստ կոնվենցիայի, հոգեբանորեն խոցելի է դառնում: Գիշերօթիկների փակվելուց հետո այդ երեխաներով զբաղվելու են ցերեկային հատուկ կենտրոններն ու կազմակերպությունները: Իսկ նախարարությունն այսօր համագործակցում է միասեռականություն քարոզող կազմակերպությունների հետ, որտեղ երեխաներին սովորեցնելու են, թե ինչ է ԼԳԲՏ-ն, ինչ է գենդերը, որ ազգայինը կարծատիպ է և այլն: Տեսնում են՝ կոնվենցիայի ընդունումը ճակատ ճակատի չի ստացվում և այլ կողմից են փորձում դա քարոզել»,- ասաց նա:
Այվազյանը մանրամասնեց նաև, որ եթե երեխան այդ կենտրոնների կրթությունն ու դաստիարակությունը ստանա, ապա եթե վաղը, մյուս օրը ծնողն ասի, որ, օրինակ, ԼԳԲՏ-ն վատ բան է, կստացվի՝ ծնողը երեխայի իրավունք է խախտում: Նա շեշտեց՝ երեխաների շրջանում այլասերման քարոզ անելը միայն գիշերօթիկների փակմամբ կամ Ստամբուլյան կոնվենցիայով չի եզրափակվում:
«Մի ամբողջ համակարգ է, փաթեթ է, որի նպատակն է այլասերումների քարոզների իրականացումը ու պատժելը բոլոր նրանց, ովքեր դեմ են այլասերման քարոզին: Մտածում են՝ ինչպես անեն, որ ծնողը չկարողանա պաշտպանել իր երեխաներին այլասերման քարոզից»,- ամփոփեց Հայկ Այվազյանը: