Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Փաստ» օրաթերթը գրում է. Չնայած այն փաստին, որ ՀՀ քաղաքական դաշտում ներկայումս բավական կոլապսային վիճակ է, և ամենուր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, տեղի ունեցող զարգացումների նկատմամբ իշխանական թիմում ակնհայտ անտարբեր տրամադրություն է։ Գոնե այդպես ցույց է տրվում: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրվա իշխանությունները ներկայումս ներկուսակցական, մասնավորաբար, «թիմի համալրման» աշխատանքների նոր փուլ են նախաձեռնել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքական որոշում է կայացվել լայն թափով կուսակցականացման գործընթաց իրականացնել առաջին հերթին՝ պետական ապարատում։Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախ՝ ներկայացնել, թե պետական ապարատում աշխատողների քանի տոկոսն է կուսակցական և դրանցից քանի տոկոսն է «Քաղաքացիական պայմանագրի» անդամ։
Թերթի տեղեկության համաձայն, հարցը դրված է հետևյալ կերպ՝ «կա՛մ դառնում ես կուսակցական, կա՛մ սեփական դիմումի համաձայն ազատվում ես աշխատանքից»։ Թերթի կառավարական աղբյուրը հայտնում է նաև, որ պետական ապարատում աշխատողների համար ներկա դրությամբ ստեղծվել է լուրջ պատային իրադրություն, քանի որ, ինչպես հայտնի է, պետական գերատեսչություններում մեծ թիվ են կազմում անկուսակցականներն ու այլ կուսակցությունների պատկանող անձինք։ Մյուս կողմից, ըստ մեր տեղեկությունների, հրահանգ է իջեցված «թրի տակով անցնել» չցանկացողներից ազատվել, որպեսզի հատկապես պատերազմից հետո հավատարմության երդում տվողներին տեղավորեն պետական կառույցներում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում