Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեր քաղաքական չկայացած համակարգի պայմաններում այդքան կուսակցականացնելը ոչ միայն քաղաքացիական ծառայության շահերից, այլև պետական կառավարման համակարգի շահերից չի բխում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ քաղաքացիական խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
Նրա խոսքերով, թեեւ ներկայումս քաղծառայության համակարգում կուսակացական միջամտությունները նվազել են, սակայն խնդիրը դեռեւս կա: Օրինակ, նախարարություններում կախված ղեկավարի կուսակցական պատկանելությունից, աշխատակիցներն իրենց պաշտոնը պահելու համար դառնում են նախարարի կուսակիցները:
Հետագայում փոխվում է նախարարը, և այս նույն «թշվառ» մարդիկ, ինչպես նրանց որակեց Մ. Բադլայանը, դառնում են նոր նախարարի կուսակիցները:
Քաղծառայության խորհրդի նախագահն ասաց, որ որոշ երկրներում քաղծառայողներին արգելվում է անդամակցել այս կամ այն կուսակցությանը եւ լավ կլինի, որ նաեւ մեզ մոտ նման օրենք ընդունվի:
«Երկիր»-ի այն հարցին, թե ի՞նչ կփոխի այդ արգելքը, Մ. Բադալյանը պատասխանեց, որ ավելի արագ տեմպերով կվերացվի աշխատակիցների մոտ այն վախի մթնոլորտը, որը կա` կապված իր ղեկավարի կուսակցական լինելու հետ. «Մարդիկ վախվորած չեն լինի եւ ավելի շատ կաշխատեն իրենց մասնագիտական հմտությունների կատարելագործման, քան թե այս կամ այն կուսակցության անդամ դառնալու ուղղությամբ»:
Մ. Բադալյանը նաև նշեց, որ սա ընդամենը առաջարակ է: Նա պատրաստ է հիմնավորել իր տեսակետը, սակայն պետք է դիտարկել նաև հակառակ կողմի տեսակետները: Միգուցե այս արգելքը բացասական կողմեր նույնպես ունենա: