կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-27 13:21
Հասարակություն

Հռոմի պապը, կարծես, Աստված «հագած» լինի

Հռոմի պապը, կարծես, Աստված «հագած» լինի

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը հիացած է Հռոմի Ֆրանցիսկոս պապի բարձր մարդկային նկարագրով և նրա այցը Հայաստան դարակազմիկ իրադարձություն է համարում:

Նրա կարծիքով` Հռոմի պապը շարունակում է նույն գործը, ինչ Սուրբ Ֆրանցիսկոսն էր անում:

«Մեր ժողովուրդը 1000 տարի սպասում էր, որ քաղաքակրթության որևէ կենտրոնից հնչի Նարեկացու անունը, և 100 տարի էլ սպասել էինք, որ Ցեղասպանության մասին խոսվի բարձր հարթակներից: Երկուսն էլ կատարեց նույն մարդը: Հռոմի պապը լուսավոր մարդ է, նա, կարծես, Աստված «հագած» լինի»,- ասաց Տեր-Գուլանյանը:

Նա նշեց նաև, որ Պապի այցից հետո պետք է վերանայենք մեր կենցաղը, քանի որ նա զսպվածություն և համեստություն էր քարոզում: «Հիմա պետք է վարագույրը մի կողմ քաշենք և աշխարհն այլ աչքերով տեսնենք»,- ասաց Տեր-Գուլանյանը: