|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ի ներսում միմյանց դեմ ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել։ Ցուցակի հետին հորիզոնականներում հայտնված գործող պատգամավորները չեն կարողանում հաշտվել այն անարդարության հետ, որ տեղի ունեցավ ներկուսակցական ընտրությունների եւ ցուցակը կազմելու ժամանակ:
Կարծում են, որ ոմանք ծանոթ-բարեկամ սկզբունքով խլեցին իրենց մանդատները։ Հատկապես Արայիկ Հարությունյանի հետ ասոցացվող անձինք են եղել շահողները: Նրանցից մեկին` Դավիթ Դանիելյանին, ՔՊ վարչությունը հեռացրեց ցուցակից՝ ընտրողներին իր օգտին ուղղորդելու համար։
Ասում են, որ 50-ում հայտնված Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանն էլ եղբոր՝ վարչապետի աշխատակազմի աշխատակից Սուրեն Հովհաննիսյանի քարոզչությամբ է իր տեղը նվաճել, եղբայրն էլ ցուցակում 65-րդն է։
ՔՊ-ականները նեղսրտած են` ինչո՞ւ պետք է հիմա «վիզ դնեն», որ Արայիկի մարդիկ պատգամավոր դառնան։