կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-29 16:33
Իրավական

Իսկ ի՞նչ ենք արել մենք վերջին մեկ տարվա ընթացքում քրեական աշխարհի դեմ պայքարում. փաստաբան

Իսկ ի՞նչ ենք արել մենք վերջին մեկ տարվա ընթացքում քրեական աշխարհի դեմ պայքարում. փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Facebook-ի իր էջում գրում է.

«Ժամանակին Վրաստանում կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված հաջողությունն ինչ-որ առումով պայմանավորված էր նաև նախագահ Մ. Սահակաշվիլու վերաբերմունքով գողական աշխարհի և դրա վառ ներկայացուցիչների նկատմամբ:
Սահակաշվիլու իշխանությունն անգամ օրենսդրորեն քրեական պատասխանատվություն նախատեսեց օրենքով գողերի համար միայն այն բանի համար, որ նշված անձինք իրենց համարում էին օրենքով գողեր:
Տառացիորեն երկու ամիս առաջ ՌԴ նախագահ Վ. Պուտինը հանդես եկավ գրեթե նույն նախաձեռնությամբ՝ Ռուսաստանում նույնպես նման օրենք ընդունելու համար:
…Մինչև իշխանափոխությունն անընդհատ խոսվում էր, որ Հայաստանում ձևավորվել էր քրեաօլիգարխիկ համակարգ, որ քրեածին տարրերը ձեռք են բերել քաղաքական լծակներ և ներթափանցել անգամ օրենսդիր ու գործադիր մարմիններ և իրենց կրած արժեհամակարգով խաթարում են պետական ապարատի բնականոն ընթացքը: Եվ դա իսկապես այդպես էր:
Իսկ ի՞նչ ենք արել մենք վերջին մեկ տարվա ընթացքում քրեական աշխարհի դեմ պայքարում: 
Միայն ամենահամարձակները կարող են արձանագրել, որ այս ոլորտում մենք ունենք շոշափելի արդյունքներ:
Այդ աշխարհի ներկայացուցիչները ոչ միայն հանգիստ նստած են իրենց տեղերում, այլև շատ հանգիստ վայելում են իրենց հաճույքները՝ պահպանելով իրենց ազդեցությունը հանրային կյանքի տարբեր ոլորտներում:
Գոնե իմ համոզմամբ կոռուպցիայի դեմ իրական պայքարի ընթացքում հանցավոր աշխարհը չի կարող դուրս մնալ այդ պայքարի տեսադաշտից: 
Չէ՞ որ այդ մարդիկ պետական համակարգում գտնվող կոռուպցիոներների հետ միասին ընդգրկված են եղել տարբեր տեսակի կոռուպցիոն սխեմաների մեջ՝ ունենալով իրենց փայաբաժինը…
Ոչ մի կասկած չունեմ, որ այս համակարգի դեմ անհրաժեշտ է իրականացնել մշտական, տեսանելի, արդյունավետ ու հետևողական պայքար:
Միայն այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկներում բազմաթիվ հարցեր շարունակվում են լուծվել ոչ թե ՀՀ օրենքներով, այլ այդ աշխարհի բարքերին հարիր կանոններով, խոսում է այն մասին, որ այդ համակարգը շարունակում է մնալ որպես լրջագույն մարտահրավեր հանրության համար:
Քրեակատարողական հիմնարկներից հանրություն տեղափոխվող բարքերն իրենց վնասարարությամբ չեն զիջում ծանր հանցագործություններին: 
Այդ բարքերի զոհերն ու թիրախները հիմնականում երիտասարդներն են…
Բայց ինձ ամենից շատ մտահոգում է, որ այդ արժեքները ներթափանցել են նաև զինված ուժեր: 
Մեղրիում տեղակայված զորամասում վերջերս տեղի ունեցած ամոթալի իրադարձությունները դրա վառ ապացույցն են: 
...Տղե՛րք, շատ լավ հնարավորություն է սեղծվել՝ բացառապես օրինականության վրա հիմնված պետություն կառուցելու համար: 
Եկե՛ք այս հնարավորոությունը չմսխենք և օր ու գիշեր աշխատենք՝ մեր կյանքի որակը փոխելու և մեր երազանքի Հայաստանը կառուցելու համար... »