Ռուսաստանը պլանավորում է Թուրքիային С-400-ի մատակարարումը ավարտել մինչև տարեվերջ
Թուրքիային С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը և թուրք մասնագետներին վերապատրաստելը Ռուսաստանը պլանավորում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ, հայտարարել է Դաշնային ծառայության ռազմա-տեխնիկական գծով պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Նա ասել է, որ ռազմական տեխնիկան արդեն հաջորդ ամսվանից կհասնի Թուրքիա, իսկ համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա կհասնի հուլիսին: