Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեքշաբթի օրն ընդունել է կորոնավիրուսի՝ օդային միջոցով տարածման վերաբերյալ հավելյալ փաստեր. Ամերիկայի Ձայն-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
Դրանից առաջ մի խումբ գիտնականներ համաշխարհային առողջապահական մարմնին կոչ են արել թարմացնել իր ուղեցույցները՝ հիվանդության տարածման վերաբերյալ:
ԱՀԿ-ը նախկինում ասել էր, որ COVID-19 շնչառական ուղիներով տարածում է վիրուսը հիմնականում վարակված մարդու քթից և բերանից արտադրված փոքրիկ կաթիլների միջոցով: Բայց երկուշաբթի օրը «Կլինիկական ինֆեկցիոն հիվանդություններ» ամսագրում հրապարակված բաց նամակում 32 երկրների 239 գիտնականներ հայտնել են, որ վիրուսային մասնիկները կարող են վարակել մարդկանց, երբ նրանք շնչում են վիրուս պարունակող օդը: Գիտնականները հորդորում են, որ ԱՀԿ-ը թարմացնի իր ուղեցույցները:
Ելույթ ունենալով Ժնևում երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ՝ ԱՀԿ վարակի կանխարգելման և վերահսկման ոլորտի ղեկավար Բենեդետա Ալեգրանզին ասաց, որ նախկինում առկա էին կորոնավիրուսի օդային փոխանցման վերաբերյալ ապացույցներ, որոնք սակայն կարիք ունեին ավելի շատ հստակեցման:
ԱՀԿ-ի ցանկացած փոփոխություն կարող է ազդել սոցիալական հեռավորության գործոնի և սահմանված հեռավորության ուղեցույցների վրա: Այն այսօր կազմում է 1 մետր (3.3 ոտնաչափ): Կառավարությունները, որոնք ապավինում են կառույցի խորհուրդներին իրենց քաղաքականությունը մշակելիս, կարող է ստիպված լինեն ևս վերանայել հանրային առողջապահական իրենց միջոցառումները, որոնք ուղղված են վիրուսի տարածման կանխարգելմանը:
ԱՀԿ ասում է, որ կառույցը առաջիկա օրերին կհրապարակի տեղեկություն, որը կամփոփի վիրուսի փոխանցման ռեժիմների վերաբերյալ ուղեցույցները: Այն կներառի ոչ միայն սոցիալական հեռավորության, այլ նաև այլ դրույթներ ներառյալ դիմակների կրումը: